ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

Քաղաքական 11.09.2019   12:27   229
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունեց միաձայն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև Վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,-նշել է հիմնական զեկուցող, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon