ԱԺ-ն քննարկում է նվազագույն աշխատավարձը 68000 դրամ դարձնելու հարցը

Իրադարձային 02.10.2019   11:49   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը։

«Նվազագույն ամսական աշխատավարձը հիմա սահմանված է 55 հազար դրամ, մենք սկզբնապես առաջարկեցինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Եվ այդ թիվը սահմանելու հիմնական պատճառն  այն էր, որ չազդեինք բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է: Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների աշխատավարձը նվազագույն էր, և մարդիկ բողոքում էին: Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,-ասաց Կարապետյանն ու հավելեց, որ հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում դա ազդեցություն կունենա բազային աշխատավարձի վրա, և, հետևաբար, պետք է փոփոխություններ մտցվեին նաև Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի մեջ: Հանձնաժողովը կառավարության առաջարկը քննարկելուց հետո կողմ է քվեարկել նվազագույն աշխատավարձը 68  հազար դարձնելու տարբերակին:

Կառավարությունը դրա համար էական հիմնավորումներ է ներկայացրել: Ամսական նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձները: Կարապետյանը վստահեցրեց՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնելու: Նա նշեց՝ կառավարությունը դրան պատրաստ է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նվազագույն աշխատավարձ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon