ԱԺ-ն միաձայն ընդունեց ԵԱՏՄ-ի և Վիետնամի մաքսային մարմիններին առնչվող օրենքի նախագիծը

10.12.2019   12:40   157
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային ժողովն ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը նոյեմբերի 25-ին ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Արձանագրությունն, ըստ էության, ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ է, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից: Համաձայնագիրը 2016-ի հուլիսին վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից, և նախատեսվում է մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում»,- նշել էր Անանյանը:

Տեղեկատվության փոխանակումը համաձայնագրով նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին: Սակայն ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում այն առումով, որ արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Թեև արձանագրությունը նախատեսում էր նախնական տեղեկատվական փոխանակման փուլ դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ից, սակայն ՀՀ-ն այս արձանագրության շրջանակում տեղեկատվության փոխանակման չի մասնակցել:

Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով, այսինքն՝ հանձնաժողովն է լինելու այն մարմինը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է տեղեկատվությունը փոխանակի Վիետնամի կենտրոնական մաքսային մարմնի միջև: Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: Անանյանը նշել էր, որ որպես ՀՀ մաքսային մարմին ուղղակիորեն շահագրգռված են այդպիսի տեղեկատվություն ստանալու համար:

Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:



 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon