ԱԺ-ն մերժեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը

Քաղաքական 17.09.2020   11:47   26

Այսօր ընթացող ԱԺ նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկումը պատգամավորները քվեարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը, որը ԱԺ էր բերել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Նախքան քվեարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով հարցրեց՝ նախարարը չի՞ հրավիրվել քվեարկությանը.

«Հարցապնդումը ավարտվում է քվեարկությամբ, և նա պետք է ներկա լիներ»։

Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել, և ինքն է ասել, որ գալու կարիք չկա, քանի որ ցանկացած լուծման դեպքում նախարարին գործերից կտրելը, այն էլ այս սեպտեմբերյան խառը օրերին, նպատակահարմար չէ. «Կարծում եմ, որ իմաստ չկար, պարո՛ն Մարուքյան»։

Վարման կարգով հարցերից և ելույթներից հետո պատգամավորները քվեարկեցին։

Ձայների 35 կողմ 84 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը մերժեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդումը։



 Պիտակներ
         Արայիկ Հարությունյանի հրաժարական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb