ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

Քաղաքական 14.01.2019   12:58   323

Այսօր մեկնարկած Ազգային ժողովի նիստում օրենսդիրը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա  5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ:  
Հանձնախմբի ձևավորման կարգի վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր:
«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Աննա Կոստանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը:
 



 Պիտակներ
         ԱԺ հաշվիչ հանձնախումբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon