ԱԺ-ն դեմ քվեարկեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքացիականացնելու վերաբերյալ

Քաղաքական 23.10.2019   10:46   367
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասն այսօր դեմ քվեարկեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն։ Ընդգենք, որ միայն ԲՀԿ խմբակցությունն էր դեմ արտահայտվել նախագծին։

«Իմ քայլը» խմբակցությունը, որին՝ որպես իշխանության, ձեռնտու է այս կարգավորումը, դեմ քվեարկեց՝ հատուկ մանևր անելու համար։ Բանն այն է, որ նախագծում չէին հասցրել անհրաժեշտ լրամշակումներ անել։ Իսկ ԼՀԿ խմբակցությունը, որ հանդես էր գալիս որպես կարգավորման հեղինակ, այնուամենայնիվ, կողմ քվեարկեց, թեև պարզ էր, որ նախագիծը չի անցնելու:

Արդյունքում` այս երկու խմբակցությունների համաձայնությամբ նախագիծը կվերադառնա մշակման փուլ։ Այդ փուլից հետո այն նորից կուղարկվի երկրորդ ընթերցմամբ քվեարկության։

Նախագիծը սահմանում է, որ ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որը․

  • առնվազն 25 տարեկան է,
  • վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է,
  • վերջին 4 տարում ապրում է Հայաստանում։

Կարգավորումներից հատկապես մտահոգության առիթ է տվել այն, որ այդ կառույցների ղեկավարներ կարող են նշանակվել մարդիկ, որոնք երբևէ կապ չեն ունեցել այդ կառույցների հետ։ Իսկ 25 տարեկանի կետը դարձավ նաև շահարկումների առիթ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon