ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը վերաբերող փաթեթը

Իրադարձային 11.09.2019   11:52   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային ժողովh հերթական նիստում միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը։ Օրինագծին կողմ քվեարկեց 115 պատգամավոր ։

Օրենսդրական փաթեթը քննարկվել էր երեկ։ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել էր, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։
Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։

Այս նախագծով կարգավորվում էր նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից ազգային վարորդական վկայականով մեքենա վարելու հարցը։

Ըստ նախագծի, կարգելվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և կամ աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

Բացի այդ՝ նախատեսվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության ընթացքում գրանցած վարչական խախտումների տուգանքները՝ ներդնելով բալային համակարգ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բալային համակարգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon