ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ին տուժածներին աջակցություն տրամադրելու նախագիծը

Օրենքի ուժով 23.04.2019   11:45   259
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին, ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը պարզաբանեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:

«Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելեց, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

«Աջակության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, որը պետք է լինի 3 ամսվա ընթացքում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում»,- նշեց Լենա Նազարյանը:

ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ կարող է լինել ոչ միայն ֆինանսական, այլև այլ տիպի օժանդակություն, որովհետև կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարտի 1


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon