ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ կարգով ներկայացված օրենքները

Քաղաքական 21.10.2020   12:42   47

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Առաջին օրինագծով առաջարկվում է  հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետև հումանիտար, ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ:

Երկրորդ նախագծով բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռվի առանց հարկային հետևանքների ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:

Երկրորդ ընթերցումն կկազմակերպվի օրվա ընթացքում:


 Պիտակներ
         օրենքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb