ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններին

Քաղաքական 28.04.2021   13:58   49

Այսօր ԱԺ արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, այդ թվում՝

Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 79, դեմ՝ 2);

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 79, միաձայն):  

Նշենք, որ փոփոխությունների հիմնական էությունը նախընտրական արշավին խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելն է: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունը հապճեպ կարգով փաթեթ է նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած անհաջող այցից հետո: Սյունիքում նրան վռնդել էին՝ մեղադրելով դավաճանության մեջ:

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:   


 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb