ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա

Քաղաքական 15.01.2019   14:37   261

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանում ստեղծել 11 մշտական հանձնաժողով։ Այս մասին, ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս, հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ նախագծի՝ ավելացող երկու հանձնաժողովներն են լինելու՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ու Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Վերջինի ստեղծումը, Վարդանյանի մեկնաբանմամբ, պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ:
Հիշեցնենք՝ նախորդ գումարման խորհրդարանում գործում էր 9 մշտական հանձնաժողով։
 



 Պիտակներ
         ԱԺ մշտական հանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon