ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին

Քաղաքական 18.01.2019   15:28   370

Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ այսօր ընտրվեցին։
Ընտրություններին մասնակցել է 129 պատգամավոր:
 Ըստ քվեարկության արդյունքների «Իմ քայլը» խմբակցությունից՝  Նարեկ Զեյնալյանն ընտրվեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:  
Մխիթար Հայրապետյանն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Արման Եղոյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Անդրանիկ Քոչարյանը ընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Վարազդատ Կարապետյանը՝ Տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  
Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։  
«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն ընտրվեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:  Իսկ Միքայել Մելքումյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։  
«Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 
 



 Պիտակներ
         մշտական հանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon