ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հարձակման է ենթարկվել

Իրադարձային 26.02.2021   14:42   75

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջումg գրել է․

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Մասնակցել է Արցախի բոլոր երեք պատերազմներին։ Վերջին պատերազմում ստացել է լուրջ վիրավորում, որի հետևանքով տեսողությունը դեռ մինչև վերջ չի ապաքինվել։

Այս մարդու վրա այսօր հարձակվել է ինչ-որ խաժամուժ, ինչ-որ խուլիգանախումբ, որը հստակորեն զուրկ է ամեն տեսակ բարոյական նորմից։

Հայրենիքի փրկությամբ Հակոբն է զբաղվել ու զբաղվում, ձերը թալանի փրկությունն է»,- գրել է Ալեքսանյանը։


 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb