ԱԺ-ի դիմացից բերման է ենթարկվել 8 քաղաքացի

Իրադարձային 03.02.2021   12:19   47

Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 8 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցները աթարով լցված ուսապարկեր էին բերել, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս։

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի եւ ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր նետեցին Ազգային ժողովի շենքի մոտ։

 


 Պիտակներ
         բերման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb