ԱԺ հատուկ նիստ. կբացվեն մանկապարտեզները, կգործի տրանսպորտը (ուղիղ)

Հրատապ 14.05.2020   15:50   864

Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է անցկացնում, որի օրակարգում է արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հունիսի 13-ը 17:00 երկարացնելու մասին հարցը:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Խորհրդարանը պետք է այն ուղղակի ի գիտություն ընդունի՝ քվեարկություն չանցկացնելով:

Հայաստանը նախատեսում է մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը, ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»:

Կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը, և մի քանի այլ թուլացումներ կլինեն: Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները:

Ավինյանը սակայն շեշտեց՝ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնում է համապտասխան տույժերի և տուգանքների:



 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon