ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրպանահատության վերաբերյալ օրինագծին

03.09.2019   14:10   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

«Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն` այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ, այսինքն` հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն` այս դեպքում բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,-ասաց Վարդապետյանը:

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         գրպանահատություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon