ԱԺ հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքական 10.09.2020   15:29   53

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկարատև ընդմիջումից հետո նիստ է գումարել, որի սկզբում նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովը լքելու մասին.

«Պարոն Բագրատյանը հեռացել է մեր հանձնաժողովից՝ մեծ ցավ պատճառելով բոլորիս, մենք շնորհակալ ենք Ձեզ՝  մեր հետ մոտ երկու տարի այս ծանր աշխատանքը անելու համար, և բոլորս գնահատում ենք այն մեծ ներդրումը, որ ունեցել եք նախագծերի ընդունման ու քննարկման համար: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, առաջարկել է դիտարկել պարոն Գրիգորյանի թեկնածությունը, մենք ծանոթ ենք վաղուց, գիտենք այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր նախկին փորձը, ուրախ ենք, որ միանում եք մեր թիմին»,- ասել է Կարապետյանը:

Հանձնաժողովը կողմ է արտահայտվել Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը հաստատելուն, կողմ է եղել նաև Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս էր եկել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և գործում է որպես անկախ պատգամավոր:



 Պիտակներ
         Սերգեյ Բագրատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb