ԱԺ աշխատակիցը ինքնասպան է եղել

Պատահարներ 08.05.2019   11:30   725

Մայիսի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմին փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, խոհանոցի պատշգամբի դռան վերևի հատվածում ամրացված երկաթյա ձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 46-ամյա Ն. Ա.-ի դին։

Ըստ աղբյուրի՝ Ն. Ա.-ն աշխատում էր ՀՀ ազգային ժողովում՝ որպես նամակների բաժնի ավագ մասնագետ։



 Պիտակներ
         ինքնասպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon