ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ ավտոկայանատեղի խնդրի մասին

Իրադարձային 30.10.2019   13:21   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր խորհրդարանում պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, հարցրեց՝ պատրաստվո՞ւմ են բյուջետային միջոցներ հատկացնել ավտոկայանատեղի ստեղծման համար։

«Նախորդ գումարման ԱԺ պատգամավորները ամսվա մեջ մի քանի անգամ էին աշխատանքի գալիս, դրա պատճառով էլ նրանց չէր հետաքրքրում ԱԺ ավտոկայանատեղիի խնդիրը։ Իսկ հիմա պատգամավորները գալիս են, ու մի քանի պտույտ են անում ԱԺ շենքի շուրջ, մինչև կայանատեղ գտնեն»,-հարցը ձևակերպելիս՝ ասել է Ատոմյանը։

Ի պատասխան, Տիգրան Գալստյանն ասաց, որ ԱԺ տնտեսական մուտքի կողմում աղբ է եղել, դա հավաքել են և ընդլայնել են այնտեղ առկա կայանատեղը, որը, սակայն, դեռ չի բավարարում։

«Ով շուտ եկավ, նա էլ կկանգնի»,- Գալստյանը կատակով ներկայացրեց հիմա գործող սկզբունքը։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորների այս խնդիրը խորհրդարանում քննարկման թեմա էր դարձել նաև օրեր առաջ, երբ ազգընտիրները ներկայացնում էին իրենց ԱԺ հասնելու եղանակները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԺ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon