Աջարիայում ևս 2 մարդ է մահացել «խոզի գրիպից»

Աշխարհ 23.01.2019   13:31   237

Rustavi2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Աջարիայի երկու բնակիչ՝ 48-ամյա մի կին և 33-ամյա մի տղամարդ, մահացել են H1N1 («խոզի գրիպ») վիրուսից։

Նշվում է, որ երկուսի մոտ էլ հիվանդությունն ուղեկցվել է բարդացումներով։ Կինը հիվանդանոցում բուժվում էր դեռ հունվարի 12-ից: Տղամարդուն բարձր ջերմությամբ տեղի ինֆեկցիոն բուժհաստատությունից տեղափոխել են Բաթումի հիվանդանոց, այնտեղից՝ Թուրքիա՝ Տրապիզոն քաղաքի հիվանդանոց: Թուրք բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել տղամարդուն:

Պաշտոնական տվյալներով՝ Աջարիայում H1N1 վիրուսից 6 մարդ է մահացել։



 Պիտակներ
         «խոզի գրիպ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon