Աջակցություն ընտանիքում բռնության ենթարկված անձանց

Իրադարձային 28.04.2021   13:15   35

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

 Տավուշի և Արարատի մարզերում ծառայությունները մատուցում է «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունը, որին այս նպատակով պետական բյուջեից 2021 թվականի համար հատկացվել է շուրջ 9 մլն 700 հազար դրամ։

 Ծրագրի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձինք տեղեկացվում են իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների, օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին։

ℹ️ Շահառուներն ստանում են աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում․ վերջիններիս տրամադրվում է նաև սոցիալ-հոգեբանական, իրավաբանական օգնություն և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայություններ։


 Պիտակներ
         բռնության ենթարկված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb