Air France-ն ու Finnair-ը հրաժարվել են Բելառուսի օդային տարածքով թռիչքներից

Աշխարհ 25.05.2021   13:00   48

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Air France և Finnair ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Բելառուսի օդային տարածքով՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնել են ավիափոխադրողները։

«Նրանց համար, ովքեր գտնվում են երթուղում, թռիչքային պլանը կփոխվի»,-ասված է ֆրանսիական ավիաընկերության տարածած հայտարարության մեջ։

«Մենք չենք օգտագործի Բելառուսի օդային տարածքը մինչև հետագա ծանուցումը»,-ասված է ֆիննական ավիափոխադրողի հայտարարության մեջ։


 Պիտակներ
         Air France


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb