ԱԻՆ-ը ամփոփում է անցած շաբաթը․ 13 մահ, 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ

Պատահարներ 06.04.2020   14:45   762

Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք. տուժել է 16 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:



 Պիտակներ
         ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon