ԱՀԿ․ Պանդեմիան «արագանում է», պետք է «հարձակվել»

Իրադարձային 25.03.2020   10:15   345

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է, որ կորոնավիրուսային պանդեմիան արագանում է, քանի որ վերջին թվերը ցույց են տվել, որ ավելի քան 350,000 մարդ վարակվել է վիրուսով աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս մասին հայտնում է Euronews-ը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիյեսուսը շեշտեց, որ երկրներին անհրաժեշտ է օգտագործել ավելի խիստ միջոցներ՝ համաճարակի դեմ պայքարի համար, ներառյալ թեստավորումներն և շփման հետքերը գտնելը:

Գեբրիյեսուսի խոսքերով, երկրները չեն կարող հաղթել միայն «պաշտպանելով», նրանք  պետք է նաև «հարձակվեն»:

Ըստ ԱՀԿ-ի, թեստավորումն առանցքային է,  և որ բոլոր կասկածելի դեպքերը պետք է թեստավորվեն։
ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ղեկավար, դոկտոր Մայք Ռայան նշում է, որ կոնտակտային հետքերի հայտնաբերումն ու դեպքերի մեկուսացումը կարևոր են վիրուսի տարածումը զսպելու համար:

Կազմակերպությունը նաև նախազգուշացրեց դեղամիջոցների օգտագործման հարցով,  որոնք ապացուցված չեն:

«Ներկայումս չկա որևէ բուժում, որն ապացուցված է, որ արդյունավետ է COVID-19- ի դեմ։ Չստուգված դեղամիջոցների օգտագործումը, առանց համապատասխան ապացույցների, կարող է առաջացնել կեղծ հույս՝ միևնույն ժամանակ հանգեցնելով այլ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղորայքի սղություն», - ասաց դոկտոր Թեդրոսը՝  գոհունակություն հայտնելով, որ կլինիկական բուժումներում ներդրվում է մեծ էներգիա:

Նշենք, որ օրերս Ֆրանսիայում գիտնականների խումբը հայտարարել է, որ իրենց կատարած հետազոտության արդյունքներով հիդրօքսիքլորոքին (Hydroxychloroquine) դեղամիջոցն արդյունավետորեն պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Այս դեղամիոջոցը 70 տարի շարունակ կիրառվել է մալարիայի, ռևմատիկ հիվանդությունների բուժման համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս համացանցում գրառում էր արել, որ ԱՄՆ Պարենի և դեղերի վարչությունը հաստատել է հիդրօքսիքլորոքինի և ազիտրոմիցինի համադրումը՝ կորոնավիրուսի բուժման համար։

Աղբյուրը՝ panorama.am



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon