ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Վիետնամից

Աշխարհ 05.08.2020   10:00   173

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ Արտակարգ իրավիճակների հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկովեն բարձր է գնահատել Վիետնամի իշխանությունների գործողությունները ՝ Covid-19-ի վարակի տարածման դեմ պայքարում։ Ըստ Այդմ՝ ԱՀԿ պաշտոնյան Վիետնամը համարում է լավ օրինակ մյուս երկրների համար կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Նրանք արագ և համակողմանիորեն են  գործում, և ունեն մի համակարգ, որն օգնում է վերահսկել հիվանդության տարածումը: Սա այն է, ինչ մենք պետք է տեսնենք բոլոր երկրներում», - ասել է Մարիա վան Կերկովեն ՝ ընդգծելով, որ Վիետնամը հսկայական փորձ ունի վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիետնամական Դանանգա քաղաքի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի թեստ անցկացնել ամբողջ բնակչությունը  շրջանում, քանի որ քաղաքում ամենից շատ թվով վարակվածներն են հայտնաբերվել։ Նշվում է, որ քաղաքի բնակիչների թեստավորելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1,1 միլիոն թեստ:



 Պիտակներ
         Վիետնամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb