ԱՀԿ-ն շարունակում է քննարկել նոր վարակի բռնկման հետ կապված իրավիճակը

Աշխարհ 23.01.2020   17:33   436

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր շարունակում է քննարկել Չինաստանում շնչառական նոր վարակի բռնկման հետ կապված խնդիրը և աշխարհում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրենը:

Երեկ Ժնևում տեղի է ունեցել արտահերթ նիստ վարակի բռնկման հետ կապված:

Նոր տեսակի կորոնավիրուսը, վերջին տվյալներով, 17 մարդու մահվան պատճառ է դարձել, վարակվածների թիվը 570-ից ավելի է։

Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon