ԱՀԿ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կոչ է անում հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից

Աշխարհ 23.03.2020   11:00   414

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը խորհուրդ է տալիս հրաժարվել ալկոհոլից և ծխելուց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

Բացի այդ, Գեբրեյեսուսը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սնունդին, առողջ և օգտակար սնունդ օգտագործել։

Նաև խորհուրդ է տրվում օրական առնվազն 30 րոպե զբաղվել սպորտով, նշել է ԱՀԿ ղեկավարը։ Նա ընդգծել է, որ տանը աշխատելու ընթացքում կարևոր է երկար ժամանակ նույն դիրքով չմնալը, անհրաժեշտ է կես ժամը մեկ երեք րոպեով ընդմիջումներ անել։



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon