ԱՀԿ-ն կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Չինաստան

Աշխարհ 26.05.2020   16:39   291

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով առաքելություն կուղարկի Չինաստան: Ըստ ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի, այցի ժամկետները դեռ որոշված ​​չեն:

Ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ հարցը դեռ քննարկման փուլում է չինացի գործընկերների հետ: «Հաճելի է նշել Չինաստանի արձագանքը, որ երկիրը բաց է նման մոտեցման համար»,- շեշտել է փորձագետը:

Ինչպես նշել է ԱՀԿ փորձագետ Մարիա վան Քերքհովան, ներկայումս գիտնականների համար հիմնական խնդիրներից մեկը վարակի «միջանկյալ փոխանցողի հայտնաբերումն է»:



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb