ԱՀԿ-ն կոչ է անում չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից

Աշխարհ 09.02.2021   17:00   49

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում չհրաժարվել AstraZeneca-ի պատվաստանյութից՝ տեղեկությունների ֆոնին, որ այն կարող է պակաս արդյունավետ լինել կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ:

Ըստ ԱՀԿ-ի՝ պատվաստանյութը նվազեցնում է ծանր դեպքերի մակարդակը և հոսպիտալացումների թիվը, թեև որոշ ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք ցույց են տվել դրա ցածր արդյունավետությունը:

Հարավային Աֆրիկա է հասել AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը, և ըստ տեղի գիտնականների՝ այն ցածր արդյունավետություն է ցույց տվել երկրում արագորեն տարածվող կորոնավիրուսի շտամի դեմ: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով փետրվարի 7-ից դադարեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութով բնակչության զանգվածային պատվաստումների կազմակերպչական գործընթացը:

Բնակչության զանգվածային պատվաստումը պետք է մեկնարկեր փետրվարի 10-ին։


 Պիտակներ
         AstraZeneca


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb