ԱՀԿ-ն հերքել է պատվաստումից հետո անպտղության մասին լուրերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքել է լուրերը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման ու անպտղության միջև կապի մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իմունիզացիայի և պատվաստանյութերի գծով ԱՀԿ դեպարտամենտի տնօրեն Քեյթ Օ՝Բրայենը։ Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։
«Կիրառվող պատվաստանյութերը չեն կարող անպտղություն առաջացնել։ Շշուկները, որոնք պտտվում են տարբեր պատվաստանյութերի շուրջ, չեն համապատասանում իրականությանը»,-ասել է նա՝ նշելով, որ գոյություն չունի անպտղություն առաջացնող որևէ պատվաստանյութ։
Օ՝Բրայենը հերքել է նաև ենթադրություններն այն մասին, որ պատվաստանյութերը կարող են հանգեցնել մարդու ԴՆԹ-ի փոփոխության, իսկ դրանցում պարունակվող քիմիական նյութերը՝ վնաս հասցնել առողջությանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր