ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսից մահացության աճի մասին

Աշխարհ 07.04.2021   18:15   49

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շաբաթական համաճարակաբանական տեղեկագիրն է թողարկել, որում հաղորդվում է նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից մահացության դեպքերի աճի մասին:

«COVID-19 նոր դեպքերի թիվն աշխարհում աճում է վեցերորդ շաբաթն անընդմեջ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4 միլիոն նոր դեպք:

Նախորդ շաբաթվա համեմատ մահացությունը նույնպես աճել է 11%-ով (ավելի քան 71,000 նոր մահ) », – հաղորդել է ԱՀԿ-ն:

Նշվում է, որ մահացության դեպքերի թվով հակառեկորդը Հարավարևելյան Ասիայինն է . յոթ օրվա ընթացքում աճը կազմել է 46%: Դրան հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները (15%), Արևելյան Միջերկրական ծովը (7%) և Եվրոպան (2%):


 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb