ԱՀԿ-ն Եվրոպայում COVID-19-ի պատճառով մահացության աճ Է կանխատեսում

Աշխարհ 14.09.2020   17:01   47

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում Է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին:

«Իրավիճակը կբարդանա: Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,- հայտարարել Է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված Է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել Է:

Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝գրանցվել Է վարակման 1 062 811 դեպք, առողջացել Է 876 225 մարդ, մահացել Է 18 587-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb