ԱՀԿ-ն ահազանգում է հերթական պանդեմիայի բռնկման հնարավորության մասին

Աշխարհ 28.01.2021   09:42   90

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է պանդեմիայի հնարավորության մասին, որը կարող է առաջ բերել Nipah կամ NiV վիրուսը, որն ի հայտ է բերվել Մալայզիայում, 1999 թվականին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Վիրուսը կրողները պտղակեր թռչող աղվեսներն են, որոնք լայնորեն տարածված են Չինաստանի հարավում, Հարավարևելյան Ասիայում, Նոր Գվինեայում և Ավստրալիայում։

Մահացությունը NiV-ից կարող է կազմել 40-75 տոկոս, ընդ որում՝ վիրուսը շատ արագ տարածվում է։

Դրա դեմ դեղամիջոց դեռևս չկա։ Հիվանդությունը կարող է ընթանալ ինչպես անախտանիշ, այնպես էլ առաջացնել մահացու էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում)։

Nipah վիրուսը հայտնաբերվել է Նիպա գետի հովտում բնակվող ֆերմերների շրջանում,ովքեր հավանաբար շփվել են վարակված խոզերի հետ կամ կերել թռչող աղվեսների արտաթորանքով աղտոտված պտուղներ։ Նշվում է, որ վիրուսը նկատվել է նաև Աֆրիկայում թռչող աղվեսների մոտ։

ԱՀԿ կոչ է անում ֆերմերներին սահմանափակել կենդանիների հասանելիությունը փյունիկյան արմավենիներին, դրանց պտուղներից ստացված թարմ հյութը եռացնել, իսկ պտուղները՝ լավ լվանալ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb