ԱՀԿ. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը

Իրադարձային 13.10.2020   23:37   43

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յասարեւիչը, հաղորդում է AFP-ը:

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Զորքերի մոբիլիզացիան, բնակչության տեղաբաշխումը մեծացնում են վիրուսի տարածման հավանականությունը: Մարտական գործողությունները խախտել են առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգը, եւ երկու կողմերում էլ վիրուսի տարածման աճ է նկատվում»,-ասել է Յասարեւիչը:

Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը երկու անգամ ավելացել է, իսկ Ադրբեջանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նոր դեպքերի թիվն ավելացել է գրեթե 80 տոկոսով:  



 Պիտակներ
         ԱՀԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb