ԱՀԿ ղեկավարը կոչ է COVID-19-ի դեմ պայքարում չդադարեցնել սահմանափակումների կիրառումը

Աշխարհ 01.09.2020   13:03   54

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը երկրներին կոչ է արել շարունակել COVID-19-ի դեմ պայքարի համար սահմանափակումների կիրառումը՝ ընդգծելով, որ առանց վերահսկողության վիրուսը կվերածվի «աղետի»։

«Արդեն 8 ամիս է, ինչ ապրում ենք COVID-19-ի համավարակի պայմաններում, և մենք հասկանում ենք, որ մարդիկ հոգնել են և ցանկանում են շարունակել իրենց կյանքը, բայց ոչ մի երկիր չի կարող ձևացնել, թե համավարակն ավարտվել է: Այս վիրուսը հեշտությամբ տարածվում է, և մենք բոլորս պետք է լրջորեն ճնշենք դրա փոխանցումը և կյանքեր փրկենք»,- ասել է նա։



 Պիտակներ
         Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb