ԱՀԿ. COVID-19 համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ

Աշխարհ 02.07.2020   20:00   414

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առավելագույն զգուշության կոչ է անում, ասելով, որ համաճարակն ամբողջ թափով ընթանում է, և դեպքերի քանակը այնպիսին է, որ չենք կարող խոսել կորոնավիրուսի դեմ մոբիլիզացիայի ավարտի մասին: Այս մասին գրում է Euronews-ը։

Ճեպազրույցի ժամանակ կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը նախազգուշացրեց այս մասին։

«Մեզ հասկանաի է հնարավորինս արագ նորմալ կյանքի վերադառնաու ցանկությունը, բայց մենք հիշեցնում ենք, որ ոչինչ չի ավարտվել։ Այո, որոշ երկրներում դրական արդյունքներ նկատվում են, սակայն համաճարակի ալիքը նոր սկսում է ուժեղանալ»,-ասել է Գեբրիեսուսը։

Վարակն, ամենայն հավանականությամբ, տարածվում է այնտեղ, որտեղ, մասնագետների կարծիքով, մեկուսացման միջոցառումները հանվել են ավելի վաղ, քան թույլատրում էր համաճարակաբանական իրավիճակը:



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb