Ահազանգ ռումբի մասին

Պատահարներ 28.01.2019   11:02   353

Հունվարի 27-ին՝ ժամը 21:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ‹‹Վիվառո Գրուպ›› բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):

Ոստիկանության կինոլոգիական խումբը իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:



 Պիտակներ
         911, կեղծ ահազանգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon