Ահազանգ․ հարբած ոստիկանները ծեծել են քաղաքացու

Տեսանկյուն 07.06.2019   12:44   143
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հաղորդում եմ տալիս հանցագործության մասին և դիմում ոստիկանապետին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով միջադեպ է տեղին ունեցել իր մերձավորներից մեկի հետ, երբ ուշ երեկոյան իր վարձակալած տարածքի դուռը կողպելիս, մոտեցել են երկու անձինք՝ հարբած վիճակում և վիճաբանություն սկսել. «Հարբած մոտեցել են, հարցրել են, ինչ ես անում, դու ով ես, էս տարածքն ես ուզում թալանել: Մերձավորս բացատրել է, որ իր վարձակալած տարածքն է, ասել է՝ ումից է վարձակալել, հետո հարցրել է, թե դուք ով եք: Այս երկու հարբած անձինք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, որից հետո մերձավորս երկար ժամանակ ստիպված է եղել նրանցից պահանջել վկայականը։ Քիչ անց նա ներկայացրել է իր վկայականը, նա եղել է ոստիկան, որից հետո հարվածելով, քաշքշելով իրեն նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին»,– ասել է Խաժակյանը։

Ըստ նրա՝ բաժնի դիմաց և ճանապարհին ևս հարվածել են, որի հետևանքով քաղաքացին կոտրվածք է ստացել դեմքի շրջանում. «Երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց, միացել են ևս մի քանի ոստիկաններ և նրանք եւս շարունակել են հարվածներ հասցնել նրան: Այնուհետև մոտեցել է մեկ այլ ոստիկան, ով ճանաչել է եւ հասկացել, որ այդ մարդն այդ տարածքի տիրպետողն է, նրան բաց են թողել: Կա նաև հիվանդանոցում տրված թուղթը, որը հավաստում է, որ այդ ընթացքում նա քթի շրջանում վնասվածք է ստացել: Այսինքն այդ «սեւազգեստ» մարդիկ եղել են ոստիկաններ եւ հարբած վիճակում փաստորեն քաղաքացուն տարել, ծեծել են»,-ընդգծել է Խաժակյանը:

Նա հարց է բարձրացնում,. «Այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը: Եթե մեկը մատով կպչում է ոստիկանին, միանգամից քրեական գործ է հարուցվում: Ես դիմում եմ ոստիկանապետ Օսիպյանին և այն բոլոր ոստիկանները, որոնք ներգրավված են եղել դրանում, պետք է այսօր կալանավորվեն և առաջիկայում ազատվեն աշխատանքից: Թող գնան պարզեն, ձայնագրությունները կան: Հուսով եմ ոստիկանության շենքի դիմաց տեսանկարահանում իրականացվել է: Մենք եւս փաստեր ունենք, որ կտրամադրենք: Բոլորը պետք է անխտիր պատիժ կրեն: Ակնկալում եմ, որ նրանց վրա գույնզգույն բաբոչկաներ կախվեն և իրենց պատիժը կրեն»,-հայտարարել է Խաժակյանը՝ հավելելով, որ գնում է ոստիկանություն անձամբ ճանաչելու այդ ոստիկաններին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Խաժակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon