Ահաբեկչական հարձակում Նիգերում․ 137 մարդ զոհվել է
Նիգերում՝ Մալիի սահմանին մոտ գտնվող գյուղերում, ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 137 մարդ։
Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով տեղի կառավարության ներկայացուցչին։
Նշվում է, որ մոտոցիկլետներով գրոհայինները «ռեյդեր» են իրականացրել մի քանի գյուղերում և կրակել այն ամենի վրա, ինչ շարժվել է։ «Կառավարությունը դատապարտում է կատարված դաժան գործողությունները։ Նրանք ո՛չ հավատ գիտեն, ո՛չ օրենք»,- նշել է կառավարության խոսնակը՝ հավելելով, որ կառավարությունը խոստանում է ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը և պատասխանատվության ենթարկել «այդ վախկոտ և հանցավոր գործողությունների հեղինակներին»:
Երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր