ԱՀ նախագահը՝ Արթուր Վանեցյանի հետ չհամդիպելու մասին

Քաղաքական 02.09.2020   16:49   71

Եկեք չկարևորենք որևէ քաղաքական ուժի հանդիպե՞լ ենք, չե՞նք հանդիպել, ի՞նչ ենք խոսել, չենք խոսել։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե հրաժարվե՞լ էր արդյոք պաշտոնապես հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

«Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել այդ հարցը, որովհետև շատ ավելի կարևոր հարցեր կան։ Մենք խոսում ենք բանակի սպառազինության մասին, ստրատեգիական, տնտեսական ծրագրեր ենք քննարկել, ներքաղաքական այդ թեմաները երբևէ չենք քննարկել: Իհարկե, գուցե մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա, չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին մենք պետք է խոսենք»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ դա քննարկելու կամ չքննարկելու հետ։ «Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Լինում է, որ հանդիպում ենք, լինում է, որ չենք հանդիպում: Այո, հանդիպում ենք այն բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, այն արտախորհրդարանական ուժերի հետ մտածում ենք, քննարկում ենք՝ հանդիպե՞նք, թե ոչ»,- հայտարարեց նա:

 



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb