ԱԳՆ․ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան

Իրադարձային 22.04.2019   15:10   217
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ:

Շրի Լանկայում ապրիլի 21-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, ևս 500 վիրավոր կա: Այս տվյալները վերջնական չեն, քանի որ հարյուրավոր մարդիկ հիվանդանոցներում են:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր եկեղեցիներում և հյուրանոցներում 8 պայթյուն է եղել: Երկրում պարետային ժամ է հայտարարվել:

Տեղական իշխանությունները հայտնում են, որ զոհվածների թվում առնվազն 27 օտարերկրացի կա, այդ թվոմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Նիդերլանդների քաղաքացիներ, գրում է Պանարմենիանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Շրի Լանկա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon