Աղտոտված քաղաքներ․ Քաբվե

Աշխարհ 13.05.2020   22:00   790

Բնապահպանական լուրջ խնդիրներ կան Զամբիայում գտնվող Քաբվե քաղաքում։ Քաղաքը հիմնադրվել է ավելի քան հարյուր տարի առաջ, իսկ ներկայումս նրա տարածքում մոտ 220 հազար մարդ է ապրում։ 20-րդ դարասկզբին կենտրոնական Զամբիայում ցինկի խոշոր հանքեր են հայտնաբերվել, և հենց արտադրության զարգացումն էլ հանգեցրել է նոր ու խոշոր քաղաքի ձևավորմանը։ Տեղի հանքարաններում ապարի ու ցինկի արդյունահանումը ավարտվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն թունավոր մետաղներով հողի ու օդի թունավորման հետևանքները զգացվում են նաև հիմա։

Դեռ սկզբից անապատային տարածքում հողագործության համար խիստ անբարենպաստ պայմաններ էին, իսկ այսօր Քաբվեի հողերը լրիվ անպտուղ են։ Նույնիսկ ուշադիր դիտելուց հետո անապատացած բլուրների վրա հնարավոր չէ հողից դուրս եկած մի ծիլ գտնել։ Բնապահպանները հայտարարում են, որ քաղաքի տարածքում դեռ մի քանի հարյուր տարի բուսականություն չի լինի։ Քաբվեն շրջապատող ամայի բլուրները խոշոր աղբանոցների են վերածվել, որոնք հիշեցնում են քաղաքի արդյունաբերական անցյալի մասին։

Կադմիումով ու կապարով ծածկված բլուրների վրա երեխաներ են զբոսնում, որոնց համար հին աղբանոցները ամենահետաքրքիր ու գրավիչ տեղերից մեկն են։

Միջազգային կազմակերպություններից մեկի անցկացրած բժշկական վերջին հետազոտությունները թույլ են տվել հաստատել, որ տեղացի երեխաների արյան մեջ մետաղի քանակությունը նորմայից 10 անգամ բարձր է։ Տեղացիների առողջությանն անշրջելի վնաս է հասցվել, իսկ թե ինչպես ուղղել արդեն գենետիկ մակարդակում այդ լուրջ խախտումը, բժշկությունը դեռ չգիտի։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         ամենաաղտոտված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon