Աղջկա հետ ծանոթանալու մի քանի տարբերակներ

Հոգեբանական 25.03.2020   21:45   420

Փրկել նրա կյանքը

Հավանաբար յուրաքանչյուր տղա կյանքում գոնե մեկ անգամ երազել է փրկել իր սիրած աղջկա կյանքը: Եվ սա, իհարկե, այն պատճառով, որ դրանից հետո յուրաքանչյուր աղջկա համար իր փրկիչը դառնում է իդեալ: Այդ օրվանից Դուք կլինեք նրա հերոսը, սակայն այստեղ կա մի գլխավոր խնդիր` նրան փրկելու ոչ մի առիթ չի լինում, իսկ անիմաստ տեղը աղմուկ բարձրացնելը` քեզ ոչինչ չի տա :
Սակայն կա մի արդյունավետ միջոց, այս դեպքում նրա ուշադրությունը գրավում ես ոչ թե հերոսությամբ, այլ օրիգինալությամբ և համարձակությամբ: Երբ հանդիպում ես նրան, մետեցի՛ր, անսպասելիորեն բռնի՛ր նրա ձեռքը և ասա՛. «գեղեցկուհի՛, զգուշացե՛ք, այստեղ կա փոքրիկ զատիկ, Դուք համարյա տրորում եք նրան: Ես Ձեզ հենց հիմա կտուգանեմ` արագությունը գերազանցելու համար. ինչ է քո անունը»: Եթե աղջիկը արագորեն հասկանա, թե ինչ է կատարվում, ապա բավականին զայրացած տոնով պետք է պատասխանի.«Այստեղ ոչ մի զատիկ էլ չկա»: Այստեղ կարևոր է, որ դու քեզ չկորցնես և շարունակելով խոսակցությունը ասես. «Բայց Դուք ինչ ուշադիր եք և ինչ է Ձեր անունը»:

Հավատա՛, այս մեթոդը իսկապես գործում է, պարզապես պետք է խորամանկորեն խոսակցությունը շարունակել այնքան, մինչև նա անունը ասի, դե մնացածն էլ թողնում եմ քո երևակայությանը. մտածի՛ր, թե ինչպես շարունակել:

Օրիգինալ նվեր

Եթե աղջիկը քեզ շատ է դուր գալիս և գիտես արդեն, թե որտեղ է նա իր ընկերների հետ հաճախ լինում, կարող ես հենց այդտեղ էլ ծանոթանալ նրա հետ` մատուցելով նրան փոքրիկ անակնկալ:

Օրինակ նա սիրում է քայլել ինչ -որ այգում, սակայն մի՛ շատապիր արագորեն հասնել այդ այգի, բա ուր մնաց քո նվերը: Գնում ես գունավոր փուչիկներ և մարկեր. ահա արդեն համարյա պատրաստ ես, կարող ես գնալ այգի, նստել այն նստարանի դիմաց, որտեղ նստած է քո սիրելին և հենց տեղում էլ սկսում ես փուչիկների վրա գրել այն ինչ ասելու էիր, ապա մոտենում ես և այդ փուչիկները տալիս նրան:

Իհարկե, ես դժվարանում եմ ասել, թե ինչ կանի քո սիրելին, դու նրան ինձնից լավ ես ճանաչում, բայց մի բան հաստատ է. անտարբեր մնալ նա պարզապես չի կարող:

Նկարիչ չես, բայց նկարում ես

Եթե լավ ես նկարում, կարծում եմ այս տարբերակը հենց քեզ համար է: Վերցնում ես թուղթ ու մատիտ նկարում ինչ-որ հետաքրքիր բան` ավարտելով ներքևում ավելացնում ես «Դուք շատ գեղեցիկ եք, եկե՛ք ծանոթանանք»: Սա նրան հաստատ դուր կգա, համզված եղեք:

Ով կդիմանա

Այս մեթոդը ճիշտ է կիռարել ուսումական հաստատություններում. դպրոց, համալսարան և այլն: Նստում եք նրա դիմաց կամ հեռվից որսում նրա հայացքը և անթարթ, սևեռուն հայցքով նայում նրան: 99, 9%- ով կարելի է ասել, որ նա նույնպես կսկսի նայել: Ի վերջո նա կզայրանա և նրա աչքերը հաստատ կմատնեն: Նա կցանկանա շրջվել և հենց այդ ժամանակ պետք է ասես. «գեղեցկուհի՛, Ձեր աչքերը խոսում են ինձ հետ, իսկ Դուք ի՞նչ կասեք».......



 Պիտակներ
         աղջիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon