ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

16.01.2020   15:27   239

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում չի կիսել այն տեսակետը, թե քանի բանակցությունների սեղանին փաստաթղթի չլինելը՝ նշանակում է, որ բանակցություններն ընթանում են զրոյից։

«Բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի։ Այդ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեւավորվել են բազմաթիվ մոտեցումներ եւ գաղափարներ։ Կարեւոր է համադրել տարբեր բնութագրիչներ»,- նշել է ԱԳ նախարարը։

Ըստ նրա՝ հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից, ընդհակառակը, ակտիվորեն մասնակցել է։ Անցած տարվա ընթացքում եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ, ավելացրեց նախարարը։ Բայց Մնացականյանը նոր հանդիպում չազդարարեց ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ հիշեցնելով, որ Երեւանը հանդիպման մասին տեղեկացնում է միայն կողմերի համաձայնեցումից հետո։

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորության վերաբերյալ նախարարը նշեց, որ «առայժմ վաղ է խոսել, աշխատանքն ընթանում է ԱԳՆ մակարդակով»։ 



 Պիտակներ
         Փաշինյան-Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon