ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու մասին

Քաղաքական 05.11.2020   13:03   56

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Վլադիմիր Պուտինին դիմելու փաստին՝ ասել է․

«Այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին եւ դրանից բխող գործառույթներին, ինչ անհրաժեշտ է, հիմա արվում է:

1997 թվականի պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են նաեւ գործառույթներ, որոնք արտահայտված են նաեւ այլ փաստաթղթերի մեջ»:

Հարցին, թե կա՞ ՀԱՊԿ-ին դիմելու կաշկանդվածություն՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի անդամներից առնվազն երկուսը՝ Բելառուսն ու Ղազախխստանը Ադրբեջանի անմիջական տնտեսական գործընկերներն են, նախարարը պատասխանեց.

«Ձեր հարցը խորը վերլուծությունների եւ առանձին երկար քննարկումների հարց կարող է լինել: Իսկ կոնկրետ պատասխանը հետեւյալն է. մենք մեր քայլերն իրականացնում ենք այնպես, ինչպես որ անհրաժեշտ ենք գտնում արդյունավետության ու արագության առումով:

Մենք աշխատում ենք երեք համանախագահների հետ եւ աշխատում ենք առանձին երկրների հետ որպես ըստ մեր ունեցած գործիքակազմի: Մեր ամբողջ գործիքակազմը գործադրվել է առաջին իսկ օրվանից: Եթե համարել ենք, որ այդ գործիքակազմից այս մեկն ենք օգտագործում, այդ մեկն էլ օգտագործել ենք եւ շարունակելու ենք դա անել»:


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb