ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»

Իրադարձային 30.07.2019   12:17   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 29-ին այցելել է արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:

Այն մեկնարկել էր հուլիսի 28-ին և մեկ հարկի տակ միավորել ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խարույկի շուրջ զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը, ողջունելով Սամմիթի մասնակիցներին, նշել է, որ Սևանում հավաքված երիտասարդությունն արտացոլում է անհատական ազատության, կարողությունների, վստահության և համարձակության ոգին:

Խոսելով երիտասարդության ներուժի լիարժեք իրացման մասին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երիտասարդությունն ամենահամարձակն է։ Ձեր կողմից առաջարկվող համարձակ գաղափարները լավագույնն են, եթե նաև ծառայում են սերունդների բարեկեցությանը։ Ձեր համարձակությանը կհետևի նաև հասարակությունը, նաև պետությունը։ Ես իսկապես շատ ուրախ եմ լինել այստեղ, քանի որ դուք բոլորդ արտացոլում եք այդ համարձակության զգացումը, որը փոխանցվում է նաև ինձ»։

Անդրադառնալով կառավարության առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության հիմնական գործառույթը համապատասխան միջավայրի, համապատասխան հարթակի ձևավորումն է: Նախարարը նշեց, որ լավագույն օգնությունը խոչընդոտ չդառնալն է: Ուստի, իշխանության կողմից ամենակարևորն է ապահովել միջավայր, որում այդ անհատական նախաձեռնությունները կարող են լավագույնս դրսևորվել, ապահովել ճիշտ օրենքներ, ստեղծել օրենսդրական դաշտ, որը նախաձեռնությանը կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, ապահովել միջավայր, որտեղ աշխատանքը լավագույն կերպով կիրագործվի:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon