ԱԳ նախարար․ «Խաղաղությանն այլընտրանք չկա»

Քաղաքական 28.01.2019   11:29   364

«ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ շփումներն եղել են հանպատրաստից։ Դրանք օգտագործվել են միմյանց ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա ընդգծել է, որ Փարիզում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի։ «Նույնաբովանդակ հաղորդագրություն է եղել նաև Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
Բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից էսկալացիոն լարվածության մեծացանում լինի։ Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են»,
- ասել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, թե հայկական կողմը որևէ կերպ չի շեղվել իր որդեգրած սկզբունքներից։ Ըստ նախարարի՝ ՀՀ-ի համար եղել ու մնում է կարևոր Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն ու ստատուս քվոն։
«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- նշել է Մնացականյանը։
ԱԳ նախարարը, խոսելով 2 պետությունների հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, նկատեց, որ սա անհրաժեշտություն է, որը եղել է նաև նախկինում։
«Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,-ասել է ԱԳ  նախարարը։



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon