ԱԳ նախարար․ Իսրայելը պետք է որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իրադարձային 04.05.2019   11:10   156
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի զարմացնում հարցը, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարն ասել է. «Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:

Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ»:

ԱԳ նախարարը հավելել է, որ արդարությունը մերժելու խնդիրն ավելին է, քան հայերին վերաբերող հարցը: «Դա մարդկության հարց է: Այժմ Իսրայելը պետք է որոշի ճանաչել, թե չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խոսքն այժմ վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իսրայելին», - շեշտել է Մնացականյանը:

Ինչպես նա պարզաբանել է, հարցը վերաբերում է Իսրայելի որոշմանը` արդյոք կաջակցի ցեղասպանությունների կանխարգելմանը, մարդկային գիտակցությանը, մարդու իրավունքներին և արդարությանը:

«Որպես երկիր Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխմանը», - ընդգծել է նախարարը:

Նա խոսել է նաև մեկ այլ մտահոգիչ հարցի մասին, որը վերաբերում է իսրայելական զենքի առևտրին: «Իսրայելական զենքը մահաբեր է մեր ժողովրդի համար: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են այդ զենքն օգտագործում մեր ժողովրդի դեմ»,- պարզաբանել է Մնացականյանը:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon