Աֆրիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ
Աֆրիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է իր մեջ կրել մինչև 40 մուտացիա։ Այն գրանցվել է Տանզանիայի քաղաքացու մոտ, ով ժամանել է Անգոլա։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման աֆրիկյան կենտրոնի տնօրեն Ջոն Նկենգասոնգը Յոհանեսբուրգում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նոր շտամը դեռևս ուսումնասիրվում է Հարավաֆրիկյան Հանրապետության լաբորատորիաներից մեկում, սակայն արդեն անհանգստության առիթ է տալիս, քանի որ դեռևս տվյալներ չկան դրա նկատմամբ արդեն մշակված պատվաստանյութերի արդյունավետության մասին։
Տանզանիան, որտեղից, ամենայն հավանականությամբ, սկսվել է նոր շտամի տարածումը, անցած տարվա կեսից չի ներկայացնում հիվանդացության վերաբերյալ տվյալներ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր