Աֆորիզմներ հաղթանակի մասին

Մտորման համար 11.11.2020   20:00   302

Միասնություն՝ ահա գրավականը հաղթանակի։ Պատերազմի թե խաղաղության մեջ՝ միևնույն է։

Գեորգ Ռոլենհագեն

Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։

Միգել դե Սերվանտես

Հաղթողին խաղաղությունը ձեռնտու է, իսկ պարտվողին՝ ուղղակի անհրաժեշտ։

Սենեկա Կրտսեր

Հաղթում են միայն նրանք, ովքեր մարտնչում են։

Սեն֊Ժյուստ

Հակառակորդն ապահովում է խոշոր հաղթանակ, եթե նա ձեզ ստիպում է հավատալ նրան, ինչ ասում է ձեր մասին։

Պոլ Վալերի

Նա, ով լավ է նախապատրաստվել ճակատամարտին՝ կիսով չափ հաղթել է։

Միգել դե Սերվանտես

Խիզախ մտքերը առաջատար խաղաքարերի դերն են կատարում․ նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։

Յոհան Գյոթե

Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար։

Հենրի Թորո

Հաղթողը միշտ ընդունում է հաղթվածի որոշ գծերը։

Շոու Բեռնարդ


 Պիտակներ
         աֆորիզմներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb